Եվրահանձնաժողովում «ուղղել են» Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը
Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի՝ Սիրիայում ոչ մի ռազմական միջամտություն չի կարող լինել, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Մանի հայտարարությունը:
«Ֆրանսուա Օլանդը չի մանրամասնել, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ոչ մի ռազմական միջամտություն չի կարող լինել: Ես կարծում եմ, որ նա պետք է ավելի զգույշ լինի իր հայտարարություններում», - ասել է Մանը:
Նշենք, որ երեկ Օլանդը հայտարարել էր, որ Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում միջազգային հանրությունը ստիպված կլինի ռազմական միջամտության դիմել:










