Դամասկոսի հայաշատ արվարձանում մեքենաներ են պայթել (թարմացված)

12:16 • 28.08.12

Դամասկոսի ամենաապահով արվարձանում՝ Ջարամանայում, օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը 2 (այլ տվյալներով՝ 3) ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, հայտնում է ANC Cyprus-ը:


Արվարձանում, որի բնակչության 70 տոկոսը քրիստոնյաներ են, 250 հայ ընտանիք է բնակվում:

 

Ըստ սիրիական SANA գործակալության՝ պայթյունի հետևանքով վարորդները զոհվել են:

 

Նրանց հուղարկավորության ժամանակ կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել գերեզմանատան մոտ, որի հետևանքով զոհվել է շուրջ 2 տասնյակ մարդ, հայտնում է Xinhua լրատվականը:


ՄԱԿ–ի տվյալներով՝ Սիրիայի կառավարական զորքի և ընդդիմադիրների միջև ավելի քան մեկ ու կես տարի ընթացող բախումների հետևանքով ավելի քան 20.000 մարդ է սպանվել։