ԱՄՆ Լուիզիանա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

09:01 • 28.08.12

 Միացյալ Նահանգների ափերին մոտեցող Isaac արևադարձային փոթորկի պատճառով, նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Լուիզիանա նահանգում, հայտնում է vesti.ru-ն:


Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությանն ու Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը (FEMA) հանձնարարվել է համակարգել բնակչությանն օգնություն ցուցաբերելու ջանքերը: Սա նշանակում է, որ նահանգի իշխանություններին դաշնային բյուջեից կտրամադրվեն անհրաժեշտ միջոցներ:

 

Սպիտակ տան համաձայն` Օբաման տեսակամուրջի միջոցով զրուցել է Լուիզիանայի, Ալաբամայի և Միսիսիպիի նահանգապետերի, ինչպես նաև Նոր Օռլեանի քաղաքապետի հետ` վստահեցնելով, որ դաշնային կառավարությունը նրանց համապատասխան միջոցներ կհատկացնի` տարերքին դիմակայելու համար:


Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` երեքշաբթի Isaac-ը կմոտենա ԱՄՆ ափերին` Լուիզիանա կամ Միսիսիպի նահանգների հատվածում: