ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մեր հանրապետությունում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը եւ այս համատեքստում կարևորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:










