Բրիտանական խորհրդարանը կարող է փակվել 5 տարով
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները կարող են փակվել 5 տարով` վերակառուցման նպատակով, որը կարող է արժենալ 3 մլրդ ֆունտ ստերլինգ, գրում է The Sunday Times-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ Լորդերի և Համայնքների պալատները կարող են տարհանվել, գրում է հոդվածագիր Թոնի Գրուն:
«Դիտարկվում են նաև այլ տարբերակներ` լքել Վեսթմինսթերյան պալատն ընդմիշտ, վաճառել այն ու կառուցել խորհրդարանի նոր շենք կամ տասնյակ տարիներ նորոգել այն ամառային արձակուրդների ժամանակ: Սակայն շենքը ժամանակավոր լքելու կողմնակիցները կարծում են, որ սա թույլ կտա տնտեսել հարկատուների փողերը»,- գրում է հոդվածագիրը:
«Մենք կամ կտեղափոխվենք, կամ 20-30 տարվա ընթացքում 10 մլրդ ֆունտ ստերլինգ կծախսենք ամառային արձակուրդների ժամանակ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար»,- ասել է Համայնքների պալատի անանուն աղբյուրը:










