Բան Կի Մունը ցնցված է սիրիական Դարայա բնակավայրի զանգվածային սպանություններից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ցնցել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դարայա արվարձանում իրականացված զանգվածային սպանությունները: Այս մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Մարթին Նեսիրկին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցնցված է ստացվող լուրերից ու խստորեն դատապարտում է այս սարսափելի ու դաժան հանցագործությունները»,- հայտնել է Նեսիրկին` հավելելով, որ այդ դեպքերը պետք է անհապաղ հետաքննվեն:
Նախօրեին սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին Դարայայում ավելի քան 300 զոհի մասին: Նրանց համաձայն` կատարվածի համար պատասխանատու է սիրիական բանակը:
դ
Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ սիրիական բանակը մաքրել է քաղաքն ահաբեկիչներից ու վարձկաններից:










