Իսակովի պողոտայում վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է

09:26 • 28.08.12

Երեկ, օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ-745» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան Հայրապետյանին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀՆ ոստիկանության լրատվական ծառայությունից, վրաերթի ենթարկված Վաչագան Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվում է քննություն: