Իսրայելի ռազմական հետախուզության պետը պատերազմ է կանխատեսում տարածաշրջանում
Իսրայելի ռազմական հետախուզության պետ Ավիվ Կոչավին մոտ ապագայում պատերազմ է կանխատեսում Մերձավոր Արևելքում, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով EFE-ին:
«Ճգնաժամերի շարքը, որոնք բարձրացնում են տարածաշրջանի երկրների անկայունության մակարդակը, կարող են հանգեցնել պատերազմի` առանց նախազգուշացման»,- ասվում է հետախուզության պետի` այսօր հրապարակված զեկույցում:
Ըստ այդ փաստաթղթի` առաջիկա հրեական տարում (ներկայիս տարին կավարտվի 3 շաբաթից) տարածաշրջանը կլինի «առավել անկայուն, լարված ու իսլամիստական, քան նախկինում էր»:
Կոչավիի զեկույցը Գլխավոր շտաբի ղեկավարության հաստատումից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:










