Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. 2 զոհ

22:53 • 29.08.12

Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, գրում է BBC-ն:


Ավտոբուսը, որի վարորդը Թուրքիայի քաղաքացի է եղել, բախվել է բեռնատար մեքենային:


Ավտոբուսում եղել է 21 ռուս զբոսաշրջիկ, որոնցից 11-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:


Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելեկ քաղաքի հիվանդանոց: