Ամստերդամի օդանավակայանը փակվել է` Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով
Նիդերլանդների իշխանությունները մասամբ փակել են երկրի խոշորագույն «Սխիփհոլ» օդանավակայանը, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «լուրջ վտանգի» պատճառով տերմինալներից մեկի ուղևորները տարհանվել են, հետաձգվել են բոլոր թռիչքներն ու վայրէջքները:
Ղեկավարության խոսքով` որոշումը չի առնչվում ողջ օդանավակայանի աշխատանքին: Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվելու են այլ տերմինալներից:
«Սխինփոլ» օդանավակայանը գտնվում է Ամստերդամից 9 կմ հեռավորության վրա և համարվում եվրոպական 5-րդ ամենամեծ օդանավակայանը:










