Չինացին ինքն իրեն փոստով ուղարկել է սիրեցյալին (լուսանկարներ)

21:40 • 29.08.12

Չինաստանի Չոնգքինգ քաղաքի բնակիչ Հու Սենգը որոշել էր անակնկալ մատուցել իր սիրեցյալին՝ ուղարկելով նրան արտասովոր նվեր՝ ինքն իրեն, գրում է The Dailymail պարբերականը:


Սակայն անակնկալը վերածվելու էր ողբերգության, քանի որ ցրիչը կորցրել էր առաքման հասցեն:


«Ես ուզում էի անցք բացել արկղի մեջ, սակայն այն շատ հաստ էր, իսկ ես չէի ուզում փչացնել անակնկալը»,- պատմել է տղան:


Սենգը հազիվ ողջ է մնացել՝ կես ժամվա փոխարեն երեք ժամ մնալով հերմետիկ արկղի մեջ:


«Սենգը չի տեղեկացրել մեզ, որ արկղի մեջ մարդ է լինելու, հակառակ դեպքում մենք կտեղավորեինք իրեն հատուկ բեռնարկղի մեջ, որպեսզի նա կարողանար շնչել»,- ասել է ցրիչը: