Դամասկոսում 6 մարդուց բաղկացած ընտանիք է սպանվել, որոնք, հնարավոր է, հայ են

14:35 • 29.08.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զամալքայի արվարձանում իրականացված հավաքական ջարդի ընթացքում հայ ընտանիք է սպանվել: Այդ մասին տեղեկացրել է Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի Դամասկոսում գտնվող թղթակիցը:


Ընտանիքի 6 անդամների դիակներն այսօր հայտնաբերվել են մի մզկիթում:


Դամասկոսում գտնվող Tert.am-ի աղբյուրները նշեցին, որ իրենք չեն կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը, քանի որ սպանվածների ինքնությունը դեռևս պարզել չի հաջողվել:


Երեկ տեղեկություն էր տարածվել, որ Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ պայմաններում դարձյալ հայազգիներ են սպանվել: Լուրը հաստատել էր Դամասկոսի Հայոց Առաջնորդարանը և տեղեկացրել, որ սպանվածները 49-ամյա Պետրոս, 46-ամյա Գեւորգ և 22-ամյա Լևոն Մաթոսյաններն են և առաջնորդարանը ջանում է նրանց դիերը հակամարտության տարածքից դուրս բերել:


Tert.am-ի հետ զրույցում Դամասկոսի հայերը տեղեկացրին, որ հայերի դիակները հակամարտության տարածքից դուրս բերել դեռևս չի հաջողվել: Արդեն 48 ժամ է սպանված հայերի դիակները փողոցում են, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն չունեն մոտենալ և վերցնել դրանք: