Ոսկու տոնավաճառում անհաջող գողություն կատարած երիտասարդը բռնվել է քաղաքացիների կողմից

11:38 • 29.08.12

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով, Մ. Խորենացու փողոցում գտնվող ոսկու տոնավաճառից բերման են ենթարկել 28-ամյա Ռոման Ե.-ին, որը նույն օրը, ժամը 16.30-ին, հիշյալ տոնավաճառում գտնվող, 43-ամյա Սուրեն Ե.-ին պատկանող խանութ-սրահի ցուցափեղկից գողացել է ոսկյա շղթա և դիմել փախուստի, սակայն քաղաքացիների կողմից բռնվել է տոնավաճառի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից:

 

Կատարվում է հետաքննություն: