Վրաստանի հատուկջոկատայինները Ռուսաստանի հետ սահմանին 11 գրոհային են ոչնչացրել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` վրաց- ռուսական սահմանի մոտ (Դաղստանի հատվածում) անցկացվող հատուկ գործողության կապակցությամբ:
Ինչպես հայտնում է apsny.ge-ն` վկայակոչելով ՆԳ նախարարությանը, հատուկ գործողության հետևանքով զոհվել է 11 գրոհային: Սակայն վրացական կողմը ևս կրել է կորուստներ:
«Զինված խմբավորման հետապնդման օպերացիայի իրականացման ժամանակ զոհվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանման 3 աշխատակից, վիրավորվել` 5-ը»,- ասվում է հայտարարության մեջ:
Զինված խմբավորման 3 անդամ էլ շրջափակման մեջ են առնվել, տարվում է նրանց ձերբակալման օպերացիա:










