Բրազիլացի նոտարը 2 կնոջ և մեկ տղամարդու միությունը օրինական է ճանաչել

20:29 • 29.08.12

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի պետական նոտարը՝ Կլաուդիա Դոմինգեշը, իրավաբանորեն թույլատրելի է ճանաչել 3 հոգուց բաղկացած քաղաքացիական միությունը՝ առաջացնելով երկրում բողոքի ալիք, գրում է BBC-ն:


Նոտարը որոշում է կայացրել, որ տղամարդու և երկու կանանց միությունը պետք է օժտված լինի ընտանեկան բոլոր իրավունքներով։ Նա նաև նշել է, որ բրազիլական օրենքներում չկան այնպիսի նորմեր, որոնք կխոչընդոտոեն դրան:


Որոշումը որոշ կրոնական խմբերի մոտ վրդովմունք է առաջացրել, իսկ իրավաբաններից մեկն այն անվանել է անօրինական և անհեթեթ:


Տղամարդը և երկու կանայք, ում վերաբերում էր այս որոշումը, արդեն 3 տարի է միասին են ապրում՝ Ռիո դե Ժանեյրոյում: