ԱԻՆ–ում քննարկում տեղի կունենա տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության թեմայով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում օգոստոսի 29-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի ընդլայնված նիստ` նվիրված տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության հարցերին։
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ նիստին կմասնակցեն ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ու Գեոֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտների, «Գեոռիսկ» ՓԲ գիտահետազոտական ընկերության, Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ։










