Արտաշատում հագուստ գնելու նպատակով համագյուղացու տուն գնացած երիտասարդ աղջիկը գողացել է բջջայինը

10:12 • 29.08.12

Օգոստոսի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կողմից, գողություն կատարելու կասկածանքով, Շահումյան գյուղից բերման են ենթարկել 24-ամյա ծնված Հասմիկ Մ.-ին: Պարզվել է, որ նա օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հագուստ գնելու նպատակով գնացել է համագյուղացու տուն և գողացել հյուրասենյակի սեղանին դրված բջջային հեռախոսը` քարտով:


Կատարվում է հետաքննություն: