Նորվեգական դատարանն ազատազրկման է դատապարտել առցանց սպառնացող մուսուլմանին
Նորվեգական դատարանն ազատազրկման է դատապարտել իրաքցի իսլամիստ հոգևորականին` նորվեգացի քաղաքական գործիչներին, տարբեր դատական գործերով ականատեսների սպառնալու և ահաբեկչություն հրահրելու համար, հայտնում է Wshington Post-ը:
Հոգևորական Նաջմադդին Ֆարաջ Ահմադը, ով հայտնի է նաև Կրեքար մոլլա անունով, դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Նա հայտնի է նաև նորվեգացիների սպանելու կամ առևանգելու իր կոչերով:
Մարտին նա նաև 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ կրկին սպառնալիքների համար: 2005-ին Նորվեգիայի իշխանությունները հրահանգել էին արտաքսել նրան: Դրանից հետո մոլլան սկսել էր սպառնալ պաշտոնյաներին, ինչպես նաև քուրդ ներգաղթյալների: Վերջիններս, ըստ նրա, անպատվել էին Իսլամին:
56-ամյա Ահմադը նաև Անսար ալ-Իսլամ խմբավորման հիմնադիրն է, որը ԱՄՆ-ն որակում է ահաբեկչական:










