Մյունխենում 250 կգ կշռող ավիառումբ է վնասազերծվել

10:47 • 29.08.12

Գերմանացի մասնագետները երեկ երեկոյան ստիպված են եղել պայթեցնել Մյունխենի կենտրոնում հայտնաբերված 250 կգ կշռող ավիառումբը, տեղեկացնում է Associated Press-ը:
 

Մյունխենի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ռումբի վնասազերծման գործողությունը հաջողությամբ է ավարտվել, չնայած պայթեցման հետևանքով մոտակա որոշ շենքեր վնասվել են: Բնակիչները չեն տուժել, քանի որ ավելի վաղ տարհանվել էին:


Ռումբը հայտնաբերվել էր օգոստոսի 27-ին` Շվաբինգ շրջանում իրականացվող շինարարության ընթացքում: Սակրավորները ցանկացել էին այն վնասազերծել նույն օրը, սակայն չէր հաջողվել:


Այդ աշխատանքների ընթացքում մասնագետները պարզել էին, որ ռումբն ամերիկյան արտադրության է և հագեցած է դանդաղ ներգործման քիմիական նյութերով, ինչն էապես բարդացրել է դրա վնասազերծումը: