Հայաստանը Չմիավորված երկրների շարժմանը ներկայացված կլինի արտգործնախարարի մակարդակով
Օգոստոսի 30-31-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Նալբանդյանը Թեհրան է մեկնում Չմիավորված երկրների շարժման արտաքին գործերի նախարարների խորհրդին և գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում շրջանառվում էր նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թեհրան մեկնելու վարկածը:
Չմիավորված երկրների գագաթաժողովն անցկացվում է Օգոստոսի 26-ից 31-ը:










