Շվեյցարիայի խանութներից մեկում ներքնազգեստ գովազդող մանեկեններին կփոխարինեն մարդիկ

16:39 • 29.08.12

Շվեյցարական Վալե կանտոնի բուտիկներից մեկում ցուցափեղկերից ներքնազգեստ գովազդող մանեկեններին այսուհետ կփոխարինեն 19-48 տարեկան մարդիկ, գրում է Euromag-ը:

 

Բուտիկի տնօրեն Աննա Գիյոզը, ընդառաջ գնալով մի խումբ մարդկանց նախաձեռնությանը, թույլ է տվել 5 կնոջ և 2 տղամարդու օգոստոսի 31-ից «հայտնվել» իր խանութի ցուցափեղկերում: Նրանց մարմնի չափսերը հեռու են իդեալական լինելուց, սակայն Գիյոզի կարծիքով` հենց այդ հանգամանքն էլ կստիպի իրենց հաճախորդներին հասկանալ, որ նրբագեղ ու որակյալ իրերի գնման համար խոչընդոտներ չեն կարող լինել:

 

Իսկ ինչ վերաբերում է «կենդանի» մանեկեններին, ապա սա նրանց համար հրաշալի հնարավորություն է հաղթահարել սեփական բարդույթները, ինչպիսիք են, օրինակ, փոքր կուրծքը կամ չափից ավելի լայն կոնքերը: