Եվս մեկ կորուստ Սիլվեստեր Ստալոնեի ընտանիքում

10:53 • 29.08.12

Հանրահայտ դերասան Սիլվեստեր Ստալոնեն 6 շաբաթ առաջ որդուն կորցնելուց հետո, այժմ սգում է իր միակ քրոջ` Թոնի Էն Ֆիլիթիի մահը, հայտնում է YahooNews-ը:

 

48-ամյա Ֆիլիթին մահացել է թոքերի քաղցկեղից իր մոր` Ջեքի Ստալոնեի առանձնատանը` հրաժարվելով բուժումը շարունակել հիվանդանոցում:

 

Դերասանն իր քրոջ մահվան լուրն իմացել է մորից` խոստանալով միշտ հոգ տանել Թոնիի որդու մասին:
Անցյալ ամիս` հուլիսի 13-ին, Ստալոնեների 36-ամյա որդուն` Սեյջին, մահացած էին գտել Կալիֆորնիայի իր բնակարանում: Տղայի մոր պնդմամբ` նրա մահվան պատճառ է դարձել ստոմատոլոգիական բարդ վիրահատությունը:

 

Որդու մահից հետո Ստալոնեն, ցավը փոքր ինչ մեղմելու համար, երկարատև ճամփորդության էր մեկնել Եվրոպա` իր երրորդ կնոջ և երեք դստրերի հետ: