Իսպանիայում մեկնարկում է ավանդական «Լա Տոմատինա»-ն (տեսանյութ)
Իսպանիայի Բունյոլ քաղաքում այսօր մեկնարկում է ավանդական «Լա Տոմատինա»-ն կամ այլ կերպ ասած` «լոլիկներով պատերազմը», գրում է Euromag-ը:
Համարվում է, որ այս ավանդույթը սկզբնավորվել է 1945թ.-ին, երբ քաղաքի սուրբ հովանավորին նվիրված տոնակատարության ժամանակ 2 վիճված մարդ սկսել են իրար վրա լոլիկներ նետել:
Սովորաբար «Լա Տոմատինա»-ն սկսվում է առավոտյան ժամը 10-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ նախապես բազմաթիվ բեռնատարներ են գալիս` մոտ 100 տոննա լոլիկով բեռնված:
Այնուհետև մասնակիցներից մեկը մագլցում է նախապես օճառապատ փայտե սյան վրա: Հենց տվյալ անձը «նվաճում» է սյունը, «լոլիկներով պատերազմը» համարվում է սկսված:
Լոլիկային քաոսը շարունակվում է ուղիղ 1 ժամ, որի ընթացքում օգտագործվում է միայն անորակ բերք: «Պատերազմից» հետո բոլոր մասնակիցներին «լվանում» են հրշեջ մեքենաները:










