Ծովահենները հարձակվել են հունական տանկերի 24 հոգանոց ռուսական անձնակազմի վրա
Տոգոյի ափերի մոտ ծովահենները հարձակվել են հունական լցանավի վրա, որի վրա եղել է 24 հոգանոց ռուսական անձնակազմ, գրում է news.com.au-ն:
Ծովահենները կրակահերթ են արձակել անձնակազմի անդամների ուղղությամբ ,այնուհետև գրավել լցանավը: Այժմ դրա գտնվելու վայրից և անձնակազմից որևէ տեղեկություն չկա:
Այս տարվա ընթացքում ծովահեններն այս ջրերում 36 հարձակումներ են իրականացրել` այդ թվում նաև առևանգումներ,սպանություններ և բեռների հափշտակում` սև շուկայում վաճառելու նպատակով:










