ԱՄՆ-ի արգելոցներից մեկում հայտնաբերվել է մահացու համաճարակ
ԱՄՆ-ի առողջապահության մարմինները իրենց մտահոգությունն են արտահայտել հազվադեպ և մահացու վիրուսի տարածման կապակցությամբ, որը տարածվում է մկան արտաթորանքի միջոցով, գրում է BBC-ն:
Այդ համաճարակից արդեն մահացել է երկու զբոսաշրջիկ, ովքեր գիշերել են Կալիֆոռնիայի Յոսեմիթի ազգային պարկ խրճիթներից մեկում:
Տվյալ հիվանդությունը հանգեցնում է մահվան ամեն երրորդ դեպքում: Բժիշկների խոսքերով՝ բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որ փուլում է հիվանդը դիմում բժշկական օգնության:










