«ԲՄՎ»–ն շրջվել է Սպիտակ–Գյումրի ճանապարհին. տուժածների վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 29-ին՝ ժամը 20.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ–Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և պարզել, որ «ԲՄՎ» մակնիշի 18 SO 295 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991թ. ծնված Վոլոդյա Զաքարյան) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Ժամը 20.47-ին հրշեջ–փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1992թ. ծնված Ալբերտ Ներսիսյանին:
Վ.Զաքարյանը և Ա.Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Ա.Ներսիսյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:










