Ամերիկացին, ով սառնարանում պահել է երեխայի մասնատված դին, ցմահ դատապարտվել է

23:59 • 30.08.12

Այսօր Նյու-Յորքի Բրուկլինի դատարանը դատապարտել է 37-ամյա Լևի Արոնին, ով մեղավոր է ճանաչվել երիտասարդ հրեայի՝ Լեյբի Կլեցկիի դաժան սպանության մեջ, հայտնում է The New York Times-ը:

 

Արոնը առևանգել է երեխային, խեղդել, այնուհետև մասնատել է նրա դին և պահել իր սառնարանում: Ամենասարսափելին այն է, որ տղայի սպանությունը Արոնին դրդել է նրա ակտիվ որոնումները, ինչը Արոնի մոտ առաջացրել է «մոլագարի սինդրոմ»:


Բրուկլինյան դատարանի որոշմամբ՝ Լևի Արոնը պետք է բանտում անցկացնի 40 տարի: Միայն 2052թ. նա պայմանական-վաղաժամկետ ազատվելու իրավունք կստանա:


Հոգեբուժական փորձաքննությունը Արոնին մեղսունակ է ճանաչել, թեև նա տառապել է հոգեկան խանգարմամբ: Նա հրաժարվել է վերջին խոսքից, սակայն նրա փաստաբանը նշել է, որ Արոնը զղջում է իր արարքի համար: