Հրապարակվել են քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիական բանակի կրած կորուստների մասին տվյալները
Սիրիայում նախորդ տարվա մարտից սկսված ապստամբությունից ի վեր զոհվել է սիրիական բանակի ավելի քան 8.000 զինծառայող, հայտնում է Agence France Pressе-ը` վկայակոչելով Դամասկոսի «Տիշրին» հոսպիտալի գլխավոր բժշկին, ում անունը չի հաղորդվում:
«Մեր գնահատականներով` ճգնաժամի սկզբից ցայսօր երկրում զոհվել է սիրիական բանակի և հատուկ ծառայությունների ավելի քան 8.000 ներկայացուցիչ»,- ասել է նա:
Օրերս սիրիական «Ադ-Դունյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, խոսելով երկրում շարունակվող արյունալի բախումների մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նշել էր, որ հակակառավարական ցույցերն ի սկզբանե խաղաղ բնույթ չեն կրել, ինչն էլ հանգեցրել է սիրիական բանակի զինծառայողների մահվան:
Սիրիայում 17 ամիս տարի առաջ սկսված հակակառավարական ցույցերը վերաճել են սիրիական բանակի և ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի միջև արյունալի բախումների:










