ԱՄՆ-ում 100-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի
Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում 100-ամյա վարորդ Փրեսթոն Քարթերը վրաերթի է ենթարկել 11 հետիոտնի, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը` վկայակոչելով քաղաքային իշխանություններին:
Նախնական տվյալների համաձայն` Քարթերը մեքենան վարել է կրթական հաստատություններից մեկի տարածքում:
Տուժածներից 9-ը երեխաներ են: Մինչ բժիշկների` դեպքի վայր հասնելը, երեխաներից 4-ի վիճակը ծանր է եղել, սակայն ավելի ուշ նրանց վիճակը կայունացել է:
Ներկայում միջադեպի մեղավորը հարցաքննվում է ոստիկանությունում: Թե ինչ պատիժ է սպասվում նրան, չի հաղորդվում:










