Բրիտանացի զույգը իրենց հյուրասենյակի տակ հայտնաբերել է 11մ-անոց միջնադարյան փոս (լուսանկարներ)
Բրիտանիայի Դևոն կոմսության Փլիմութ քաղաքի բնակիչներ Քոլին և Վանեսա Սթիրները իրենց վիկտորիական դարաշրջանի տան հյուրասենյակի տակ հայտնաբերել են 11 մետր խորությամբ փոս, որը վերաբերում է 16-րդ դարին, գրում է The Dailymail պարբերականը:
Ամուսինները հայտնաբերել էին փոսը 24 տարի առաջ, սակայն կինը խնդրել էր ամուսնուն լռել այդ մասին:
Նրանք տեղափոխվել էին այդ տուն 24 տարի առաջ, երբ առաջին անգամ բազմոցի տակ նկատել են անհարթություն:
Քոլինը պատմում է, որ միշտ ցանկացել է իջնել փոսի հատակը՝ հույս ունենալով գտնել այնտեղ մի կճուճ ոսկի, սակայն կինը հորդորել է նրան փակել անցքը՝ չկիսելով ամուսնու խանդավառությունը:
Սակայն նախորդ տարի, թոշակի անցնելուց հետո, 61-ամյա Քոլինը վերջապես իջել է փոսը: 2 մետր խորության վրա նա արել է իր առաջին հայտնագործությունը՝ մի հին սուր: Այժմ նա կանգ է առել 5 մետր խորության վրա և նրա խոսքերով՝ շարունակելու է իր հայտնագործությունները մինչև չհասկանա, թե ովքեր են ապրել այնտեղ իրենցից առաջ:










