Մահացել է «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հաղորդավար Իգոր Կվաշան

18:48 • 30.08.12

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի անվանի դերասան, «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հաղորդավար Իգոր Կվաշան, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի  մամուլի ծառայությանը:


««Սովրեմեննիկ» թատրոնի համահիմնադիր, «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման հաղորդավար Իգոր Կվաշան մահացել է այսօր` ժամը 17.00-ին», - հայտնել են մամուլի ծառայությունից: