Սիրիացի ընդդիմադիրները կառավարական կործանիչ են խփել (տեսանյութ)
Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը հայտարարել է Իդլիբ քաղաքում կառավարական կործանիչ ոչնչացնելու մասին, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:
Ապստամբներն իրենց խոսքերն ապացուցող մի տեսանյութ են հրապարակել, որտեղ խփված MIG- 23ծ կործանիչը, ծխի հսկայական քուլաներ առաջացնելով, ընկնում է երկնքից: Այնուհետև հստակ տեսանելի է, թե ինչպես են խփված ինքնաթիռի 2 օդաչուները պարաշյուտների օգնությամբ վայրէջք կատարում:
Բացի այդ, Սիրիական ազատ բանակը նաև հայտարարել է, որ ոչնչացրել է 11 ուղղաթիռ և մի շարք տանկեր Հալեպի հյուսիսում տեղակայված Տիֆտիազի ռազմական օդանավակայանում: Այստեղ դաժան մարտեր են ընթացել ընդդիմադիրների և նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերի միջև:
Սա 17 ամսից ավելի տևող հակամարտության ընթացքում արդեն 3-րդ խփված կառավարական կործանիչն է:










