Երևանի Վարդավառի լճում 8 տարեկան երեխա է խեղդվել

16:41 • 30.08.12

Այսօր ժամը 16.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:


Քիչ առաջ Tert.am-ը 911-ից տեղեկացավ, որ երեխային փրկվել չի հաջողվել: