Հնդկաստանում 2 ռազմական ուղղաթիռներ են բախվել. 9 զոհ

15:43 • 30.08.12

Հնդկաստանի արևմուտքում՝ Ջամնագարի ավիացիոն բազայի մերձակայքում, իրար են բախվել 2 ռազմական ուղղաթիռ: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի Ռազմաօդային ուժերի հայտարարությանը, զոհվել է 9 մարդ:

 

Խոսքն ուսումնական վարժանքների մասնակցող ռուսական արտադրության MI-17 ուղղաթիռների մասին է:

 

Բախվելուց և ընկնելուց հետո ուղղաթիռները հրդեհվել են: Դրանց բեկորները տարածվել են մոտակա դաշտերում: