Բերման է ենթարկվել երթուղայինում դրամապանակ գողացած տղամարդը
Ոստիկանության ծառայողները օգոստոսի 29-ին՝ ժամը 20.40-ին, Արմավիրի մարզի Արևշատ գյուղից գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին։
Վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 19.00-ին, Մաշտոցի պողոտայում թիվ 38 երթուղային միկրոավտոբուսում մի անծանոթ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50 դոլար, 43.000 դրամ և բանկային քարտ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժածը 1984 թ. ծնված Անաիդա Հ.-ն է:
Կատարվում է քննություն:










