«Զվարթնոց»–ում ուղևորուհին բերման է ենթարկվել՝ ժամացույց գողանալու համար

09:57 • 30.08.12

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության կայանից Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին օգոստոսի 29-ին՝ ժամը 15.10-ին, հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 512 չվերթի ինչ-որ քաղաքացուց գողություն է կատարվել:

 

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորուհիներից մեկը օդանավակայանի ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման կետից գողացել է նույն չվերթի մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս:

 

Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին:

 

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: