Երևանի Տարոնցու նրբանցքի մոտ վրաերթի են ենթարկել 11-ամյա երեխայի

10:03 • 30.08.12

«Մերսեդես Ց-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ս. Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի մոտ օգոստոսի 29-ին՝ ժամը 00.05-ին, վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և բախվել էլեկտրասյանը:

 

Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: