ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

08:54 • 30.08.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի: Ինպես հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, խորհրդի անդամ մի քանի երկրների արտգործնախարարներ հրաժարվել են նիստին մասնակցությունից, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Այս երկրները նիստում կներկայացնեն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչները: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից Սիրիայի հարցով բանաձևերի վրա մշտապես արգելք դնելուց հետո այլևս հույսը չի դնում Անվտանգության խորհրդի վրա և կգործի կառույցը շրջանցելով:

Նիստին ներկա կլինեն ԱԽ 15 մշտական անդամների, ինչպես նաև Սիրիայի հարևան 4 երկրների ներկայացուցիչները` Իրաքը, Հորդանանը, Լիբանանը և Թուրքիան:

Նիստն անցկացնելու նախաձեռնությունն ԱԽ-ում նախագահությունը ստանձնած Ֆրանսիայինն է:

Մինչ նիստը, ներկայացուցիչների հետ կհանդիպի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: