Արագածոտնում օձը խայթել է 53-ամյա տղամարդուն
08:21 • 30.08.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 30-ին՝ ժամը 07.48-ին, տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Ուջան գյուղի բնակիչ՝ 1959թ. ծնված Հրաչյա Սահակյանը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Placeholder










