Սիրիայում մեկ օրում 142 մարդ է զոհվել. «Ալ Ջազիրա»

10:36 • 30.08.12

Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի և կառավարական զորքի միջև բախումների հետևանքով օգոստոսի 29-ին զոհվել է նվազագույնը 142 մարդ, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:


Զոհերի թվում շատ են կանայք ու երեխաները: Նրանց մեծ մասը մայրաքաղաք Դամասկոսի, Հալեպի, Հոմսի ու Իդլիբի բնակիչներ են:

 

Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների` մեկ տարուց ավելի շարունակվող բախումներին զոհ է գնացել ավելի քան 20.000 մարդ, շուրջ 230.000-ը դարձել են փախստականներ, 3 մլն-ից ավելի մարդ մարդասիրական օգնության կարիք ունի: