Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ Սիրիայի պատվիրակությունը լքել է դահլիճը
Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը լքել է Թեհրանում անցկացվող Չմիավորման շարժման գագաթաժողովի դահլիճը, երբ ելույթով է հանդես եկել Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին, հայտնում է Al Jazeera-ն:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իր ելույթում Մուրսին, խոսելով Սիրիայի իշխանությունների մասին, նրանց տվել է «բռնապետական» բնորոշումը:
Այսօր անցկացվում է Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթաժողովը, որի շրջանակներում փորձ է արվում Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման նոր սկզբունքներ առաջարկել:










