Թեհրանում մեկնարկում է Չմիավորման շարժման անդամ երկրների առաջնորդների մակարդակով գագաթաժողովը
Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր աշխատանքներն է սկսում Չմիավորման շարժման անդամ երկրների նախագահների մակարդակով գագաթաժողովը: Ինչպես հայտնում է իրանական MehrNews-ը, նիստում Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Չմիավորման շարժման նախագահությունը կփոխանցի Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադին:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթով հանդես կգա Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, այնուհետ` Իրանի և Եգիպտոսի առաջնորդները:
Թեհրանում Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 26-ին, կավարտվեն 31-ին: Այն լուսաբանում են իրանցի և օտարերկրացի մոտ 1000 լրագրողներ ու օպերատորներ:










