Volvo-ի նոր արտադրանքն աշխարհի ամենաապահով մեքենան է ճանաչվել
Շվեդական Volvo ավտոարտադրողի թողարկած նոր արտադրանքը` V40-ը, ճանաչվել է աշխարհի ամենաապահով փոխադրամիջոցը ` Մեքենաների ապահովության թեստերի (քրաշ թեստերի) անկախ եվրոպական հանձնաժողովի կողմից (Euro NCAP), գրում է The Telegrph-ը:
Վերը նշված թեստերի արդյունքում V40 հեչբեքը (դռները դեպի վեր բացվող մեքենա) գերազանց արդյունքներ է գրանցել` բարձր պահելով Volvo-ի անունը:
Ինչպես և յուրաքանչյուր մեքենա, որը փորձարկվել է Euro NCAP-ի կողմից, V40-ը գնահատվել է 4 տարբեր` մեծահասակների, երեխաների, հետիոտների և վերջապես անվտանգության համակարգի ոլորտներում: Արդյունքում V40-ը գրանցել է համապատասխանաբար` 98%, 75%, 88% և 100% ցուցանիշները:
Այս փոխադրամիջոցի անվտանգության բարձիկները տեղադրված են մեքենայի ծածկի տակ: Հետիոտնին հարվածելու դեպքում բարձիկը բացվում է, վեր բարձրացնելով ծածկը, այդ կերպ պաշտպանելով հետիոտնի գլուխը հարվածից:
Բացի V40-ը, լավ ցուցանիշներ են գրանցել նաև Audi A3-ը, Kia Cee’d-ը, Ford B-Max-ը և նոր Renault Clio-ն:










