Գիտնականները հայտնաբերել են կանացի երջանկության գենը
Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները բացահայտել մի գեն, որը պատասխանատու է նեյրոմեդիատորների՝ «հաճույքի հորմոնների» պարունակության բարձր մակարդակի համար: Այդ գենը հայտնաբերվել է բացառապես կանանց մոտ, գրում է MEDdaily-ն:
«Կանացի երջանկության առաջին գենը» ծածկագրում է հատուկ մի սպիտակուց, որը մասնատում է սերոտոնինը, դոպամինը և նորադրենալինը: Հենց դրանք են ընկած նեյրոմեդիատորների հիմքում, որոնք մարդուն տալիս են ուրախության և երջանկության զգացողություն:
Այս հետազոտությունը հաստատում է այն հայտնի կարծիքը, որ տղամարդիկ չեն կարողանում ուրախանալ սովորական բաներից՝ ի տարբերություն կանանց: Նույնիսկ եթե տղամարդկանց մոտ կա այդ «երջանիկ» գենը, նրանց հորմոնները արգելափակում են այն: Այդ պատճառով, տղաները հասունանալու ընթացքում զրկվում են «ուրախության գենի» դրական ազդեցությունից:
Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հենյանը կարծում է, որ սուբյեկտիվ հոգեկան իրավիճակների գենետիկական բնույթի հետագա ուսումնասիրությունը կարող են օգնել հասկանալ տարբեր հոգեկան խանգարումների առաջացման մեխանիզմները:










