ԵՊՀ դասախոսները և երիտասարդ համալսարանականները կայցելեն հայկական զորամասեր

16:19 • 30.08.12

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին ժամը 13:00-ին ՊՆ 5-րդ բանակային կորպուսում (Նուբարաշեն) կմեկնարկի Հայկական բանակի 20-ամյակին նվիրված դասախոսությունների և մշակութային միջոցառումների շարքը: Այս մասին տեղեկանում ենք Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հկ-ի լրատվական բաժնի տարածած հաղորդագրությունից


Նախատեսվում են այցելություններ ՀՀ սահմանամերձ և Արցախի ՊԲ-ի մի շարք զորամասեր, որտեղ ԵՊՀ դասախոսները և երիտասարդ համալսարանականները հանդես կգան Հայկական բանակի պատմության մասին դասախոսություններով, որոնք կուղեկցվեն հայրենասիրական երգերի համերգներով: Իսկ յուրաքանչյուր զորամասի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողներ և երիտասարդ սպաներ կպարգևատրվեն հուշանվերներով: