Կեղծ ահազանգ. Կիևյան կամրջից ինքնասպանության փորձի չի եղել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, թե այսօր ժամը 11.05-ին, Երևանի Կիևյան կամրջից ցանկացել է ցած նետվել մի մարդ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:
Սակայն, հղում անելով ԱԻՆ-ին, «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ահազանգը եղել է կեղծ՝ ինքնասպանության փորձի չի եղել, քանի որ դեպքի վայրում ինքնասպանություն գործած անձ չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, ԱԻՆ-ի կայքում ահազանգի կեղծ լինելու մասին տեղեկություն դեռևս չկա:










