Դուբայ-Մանիլա չվերթն իրականացնող ինքնաթիռում երեխա է ծնվել (լուսանկարներ)

10:57 • 31.08.12

Ֆիլիպինցի հղի կինը ծննդաբերել է Դուբայ-Մանիլա չվերթն իրականացնող Boeing 777 օդանավում: Օդաչուները ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել Վիետնամում, հայտնում է NY Daily News-ը:

 

 Վեց ամսական հղի կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել էմիրաթական ավիաուղիների զուգարանում:

 

Ծնողները որոշել են երեխային EK անվանակոչել՝ ի նշանավորումն չվերթի կոդի:

 

35-ամյա ծննդկանին օգնության են հասել ուղևորների շարքից 2 բուժաշխատողներ և 4 ուղեկցորդուհիներ: