Կազանցի մարդասպանը բացատրել է՝ ինչու է զոհերի արյամբ գրել Free Pussy Riot

11:42 • 31.08.12

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում 2 կանանց սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է և խոստովանել իր մեղքը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով քննիչներին:

 

Մարդասպանը 38-ամյա Իգոր Դանիլովսկին է, ով պատմել է նաև, թե ինչու է զոհերի արյամբ տան պատին գրել Free Pussy Riot:  Նա ասել է, որ այդ կերպ ցանկացել է հեռացնել կասկածներն իրենից, քանի որ հանցագործությունը «ծիսական սպանություն» կընկալվեր:

 

Նախօրեին Կազանում դանակահարության հետևանքով սպանվել էին 72 և 38 տարեկան երկու կանայք: