Սփյուռքի նախարարը կայցելի սիրիահայերի` Հայաստանում ծնված առաջին երեխային

11:30 • 31.08.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ ժամը 13.00–ին, կայցելի Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոն (հասցե` Մանանդյան 9, հեռ. 44 33 73) որտեղ սիրիահայ Ալինը արու զավակ է ունեցել:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ վերջին ժամանակները Հայաստան ժամանած սիրիահայ ընտանիքներում սա առաջին ծնունդն է: