Պահանջում են բարեկարգել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող լողավազանը (լուսանկարներ)
Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական նախաձեռնությունը` անհանգստացած լինելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետնամասում գտնվող լողավազանի անբարեկարգ վիճակով, խնդրում և պահանջում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ տարածքը բարեկարգելու համար: Այս մասին նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նախաձեռնության անդամները հատկապես կարևոր են համարում այն, որ նախ տարածքը գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարևանությամբ և երկրորդ, գեղեցիկ լողավազան լինելով հանդերձ` դարձել է աղբանոց:










